Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Կրկին սալորի մասին

Կրկին սալորի մասին

Սալորը դեռեւս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին XV դարում իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում գրում է սալորի (դամոն) բուժիչ հատկությունների մասին հետեւյալը. «Լավագույնը խոշոր ու քաղցր սալորն է։

 

Նրա տերեւների եփուկի ջրով ողողում կատարելիս կանցնեն կոկորդի ու լեզվի ուռուցքները։ Մաշկի ցանի դեպքում կօգնի պտուղներն ուտելը։ Իսկ եթե ծառի խեժը սուրմայի նման քսեն աչքին, ապա կմաքրի աչքը եւ կվերացնի կոպերի կարծրացումը։ Եթե խմեն դամոնի հյութը կամ ամբողջությամբ ուտեն, ապա կհովացնի սրտի տապը։

 

Եթե խեժը թրջեն ու խմեն, կանցնի կրծքի քարացածությունը, չոր հազը, կոկորդի չորանալը։ Եթե դրա անխառն հյութը խմեն ուղտի փշի եւ շաքարի հետ, ապա կհանի լեղին, կհագեցնի ծարավը ու կդադարեցնի սրտխառնոցը։

 

Խեժը օգնում է միզատար ուղիների քարերի վերացմանը։ Իսկ եթե խեժը տրորեն քացախի մեջ ու քսեն մրմնջուկով ախտահարված մաշկին, կբուժի։ Օգնում է նաեւ դեղին մաղձով ուղեկցվող դողէրոցքի դեպքում։ Այն օգնում է նաեւ մարմնի ցանի դեպքում, դրա համար պետք է 15 հատ չորացրած սալոր ուտել»։

 

Այսօր արդեն ժողովրդական բժշկությունը երաշխավորում է սալորի տարբեր տեսակների օգտագործումը մի շարք հիվանդությունների բուժման համար։ Օրինակ՝ ամբողջական, կոմպլեքսային թերապիայի դեպքում հասած պտուղները արդյունավետ են ազդում հաճախակի, քրոնիկ փորկապության դեպքում, նպաստում են միզարձակման ուժեղացմանը` ազատվելով օրգանիզմի ավելորդ հեղուկներից։

 

Սալորի օգտագործումը լավ է անդրադառնում հոդերի բուժման դեպքում, քանի որ այն հարուստ է կալցիումով։ Մասնավորապես սալորով սնվել թույլատրվում է ախտորոշված հոդատապի (պոդագրա), հոդաբորբի (արթրիտ) դեպքում։ Թարմ սալորները իրենց սննդարարության տեսակետից ազնվամորուց եւ ծիրանից հետո զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը։ Թարմ սալորը հարուստ է շաքարով (կախված սալորի տեսակից՝ 6-14%) պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու։

 

Պտուղներում հայտնաբերվել են պեկտինային միացություններ, ֆլավոնոիդներ (ենթավիտամին A), վիտամիններ՝ E, C, P, B խմբի, կալիումի միացություններ, մակրո եւ միկրոտարրեր։ Կորիզի միջուկը պարունակում է մինչեւ 42% ճարպայուղեր։ Սալորը լավ ազդեցություն ունի լյարդի աշխատանքի վրա, հատկապես հեպատիտների դեպքում։ Նաեւ բարերար ազդեցություն է ունենում աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։

 

Տերեւների եւ պտուղների մեջ հայտնաբերված են կումարիններ։ Այս նյութերը կանխում են արյունատար անոթներում թրոմբների առաջացումը, օգնում դրանց բուժմանն ու ապաքինմանը, նաեւ լայնացնում սրտասնույց անոթները։

Անկասկած, առողջությանը օգուտ է բերում չորացրած սալորը՝ շլորաչիրը, որն ունի միզամուղ, թուլացնող ազդեցություն եւ առողջարար ներգործություն լեղապարկի բորբոքման (խոլեցիստիտ), լյարդի, երիկամների, հիպերտոնիայի դեպքում։ Սպասված արդյունք ստանալու համար սալորը պետք է ճիշտ ձեւով պատրաստել. վրան լցնել եռջուր, բայց երբեք չեռացնել։ Առավոտյան լավ է անոթի ուտել մի քանի հատ սալոր (եթե հնարավորություն կա, կրկնել օրը մի քանի անգամ)։

- Հիպերտոնիայի եւ երիկամային հիվանդությունների դեպքում խմել սալորի կոմպոտ, առանց շաքարի։

- Գոտկատեղի ցավերի դեպքում 258 գրամ փոշիացրած սալորի կորիզների միջուկի վրա լցնել 200 մլ օղի, պահել 7 օր, քամել։ Ոգեթուրմով շփել ցավոտ մասերը։

- Փորկապության դեպքում առավոտյան անոթի ստամոքսին ուտել 10-12 հատ սալոր։ Ներգործում է արագ ձեւով։

Դամբուլի արժեքը

Այս տեսակը հատկապես հարուստ է շաքարակազմ նյութերով, պեկտիններով եւ հատկապես բջջանյութով, որոնք ծայրաստիճան անհրաժեշտ են ոչ միայն աղիների, ենթաստամոքսային գեղձի, երիկամների նորմալ կենսագործունեությանը, այլեւ նպաստում են արյան մաքրմանն ու թունավոր նյութերի հեռացմանը։ Անհրաժեշտ է հիշել, որ դամբուլն իր բարձր կալորիականության շնորհիվ (6 անգամ բարձր է, քան մյուս տեսակները, 100 գրամ պտղի մեջ պարունակվում է 43 կկալ շաքար) հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։

- Քրոնիկ փորկապության ժամանակ 100 գրամ հումքը 1 ժամ թրմել 0,5 լ եռջրի մեջ։ Բուժիչ այս միջոցն անհրաժեշտ է ընդունել դանդաղ կումերով սնունդ ընդունելուց առաջ, 150-ական մլ չափով եւ օրը 3 անգամ։ Բուժումը շարունակել մինչեւ ինքնազգացողության բարելավում։

Աշնանը կարելի է անցնել սալորի սննդակարգի, որը հրաշալի մաքրում է դեմքը, մաշկը եւ նիհարեցնում։ Սալորը լինում է ոչ միայն մուգ մանուշակագույն, այլեւ կարմիր, վառ դեղին։ Սննդակարգ պահպանելու համար կարելի է օգտագործել ցանկացած տեսակ, միայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որպեսզի պտուղները հասած լինեն։ Հակառակ դեպքում մարսողական համակարգը կստանա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, խակ պտուղների մեջ վիտամինների պարունակությունը քիչ է։ Իսկ ձմռանը կարելի է օգտագործել չորացրած պտուղները։ Նիհարելու համար օրվա ընթացքում կալորիականությունը 1200-1500 կկալ պետք է կազմի, ավելացրած՝ մինչեւ ետճաշիկ ընդամենը 200 գրամ թարմ սալոր կամ 200 մլ սալորի հյութ։ Այսպիսի սննդային ռեժիմին անհրաժեշտ է դիմանալ 10-15 օր։ Այդ ընթացքում, առանց վտանգելու առողջությունը, կանհետանան ավելորդ կիլոգրամները, եւ կփոխվի ինքնազգացողությունը։

Դիմակ ճարպոտ մաշկի համար

Հասած սալորներից հեռացնել կորիզները, պտղամիսը լավ տրորել, դարձնել շիլայատիպ (կեղեւը հեռացնել)։ Քսել դեմքին, պահել 20-25 րոպե, ապա հեռացնել անձեռոցիկով։ Դեմքը սկզբից լվանալ տաք, հետո` սառը ջրով։ Նրանք, ովքեր չոր մաշկ ունեն, պտղամսին կարող են փոքր-ինչ տաք բուսայուղ ավելացնել։

Սնունդը՝ դեղ

150 գրամ շաքարավազը լուծել 300 մլ կարմիր գինու մեջ եւ ավելացնել 5-7 ճաշի գդալ պորտվեյն։ Կաթսայի մեջ լցնել 10 հատ կորիզից մաքրած սալոր, 200 գրամ լվացած թարմ սեւ հաղարջ, դնել ջեռոցի մեջ (ջերմաստիճանը մինչեւ 150օ C տակ), 45 րոպե հետո օշարակից հանել սալորները եւ ջեռոցի կրակը ուժեղացնել, որպեսզի եռա։ Նորից սալորները նետել կաթսայի մեջ եւ վրան ավելացնել մանր կտրատած ֆնդուղ (պնդուկ)։

Սալորի հյութ

Ընտրել առողջ սալորները, պտղակոթերը հեռացնել, խաշել, որպեսզի հնարավոր լինի կորիզն անջատել։ Ապա վերցնել կրակից, թողնել հովանա, անցկացնել մաղով, հեռացնել կորիզները, կեղեւն ու կոշտ մասերը։ Ստացված զանգվածին ավելացնել շաքարաջուր (1 լիտրին՝ 350 գրամ շաքար), 5 րոպե եռացնել եւ լցնել նախապատրաստված տաք շշերի մեջ եւ փակել։ Սալորի հյութն օգտակար է թոքաբորբի, սրտի ռիթմի եւ աղեստամոքսային համակարգի խանգարումների դեպքում։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. Анатолий Михеев
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի REBEKA, " Սնունդը` դեղ" ենթավերնագիրը նկատի ունի հոդվածում տեղ գտած բոլոր այն հիվանդությունները, որոնց դեպքում օգտակար է սալորի պտուղների օգտագործումը: 

REBEKA

05.03.2015

snund@` dex entavernagrum nshvac che te inchi dem e buzhum@?

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ